ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Փրկարարները սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիների (տեսանյութ)

Փրկարարները սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիների (տեսանյութ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 17-ին, ժամը 22։07-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ. քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս են բերել 5 քաղաքացու, ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը դեպի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ և ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենաները դուրս բերել ջրից։

  • Կիսվել: