չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Փրկարարները ջրհորից դուրս են բերել 51-ամյա քաղաքացու դին

Փրկարարները ջրհորից դուրս են բերել 51-ամյա քաղաքացու դին

Ապլիլի 1-ին՝ ժամը 06:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է՝ քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել Ռ․Վ․-ի (ծնված 1974 թ․) դին։

 

  • Կիսվել: