Հայտնաբերվել է Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած քաղաքացու մարմինը
Այսօր ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են Արագածի շրջակայքում ձնահյուսի պատճառով կորած քաղաքացու դին։
Նշենք, որ Արագածում ձնահյուսի պատճառով անհետ կորած իսպանացի լեռնագնացին հայտնաբերելու համար աշխատանքներին ներգրավվել էին 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի 1 աշխատակից և 4 ալպինիստ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել էր լեռնագնացներից մեկը և հոսպիտալացվել։