ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փրկարարներն ու պարեկները 3 ժամ Նոր Հաճնի կամրջի տակ որոնել են կամրջից նետված քաղաքացու մարմինը և չեն գտել

Փրկարարներն ու պարեկները 3 ժամ Նոր Հաճնի կամրջի տակ որոնել են կամրջից նետված քաղաքացու մարմինը և չեն գտել

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Փրկարարները, համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 3 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացի չեն հայտնաբերել: Փրկարարները պարզել են նաև ահազանգող քաղաքացու ինքնությունը, ում հրավիրել են դեպքի վայր, սակայն տղամարդը սկզբից ասում էր՝ ինքը նկատել է, թե որ կողմից է քաղաքացին ցած նետվել, հետո ասել է՝ գուցե աչքիս է երևացել:

3 ու կես ժամ հետո որոնողական աշխատանքները դադարեցվեցին, քանի որ ամբողջ տեղանքը ուսումնասիրելու արդյունքում քաղաքացին չի հայտնաբերվել: 

  • Կիսվել: