չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա

Մարտի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Վարդաղբյուր, Թավշուտ, Կրաշեն, Արագածոտնի մարզի Վարդենիս և Ծաղկահովիտ գյուղերում, Կրասար-Աշոցք, Հողմիկ-Ջրաձոր, Մարտունի-Գետափ, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա և 31 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: