երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունն անընդունելի ուղղով է գնում. Սարո Բենգլիյանն` իր հրաժարականի մասին

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունն անընդունելի ուղղով է գնում. Սարո Բենգլիյանն` իր հրաժարականի մասին

Օրեր առաջ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող պատվիրակության մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում է «Ակոս»-ը:

Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նա ցավով նկատել է, որ Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի ուղղով չի գնում։

«Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական եւ իրավական տեսակետները գործընթացին որեւէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական եմ ներկայացրել»,-պարզաբանել է Սարո Բենգլիյանը։

  • Կիսվել: