հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գծի և արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները

Փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գծի և արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները

Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ փոխվել են  ծառայության թեժ գծի և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։

Այսուհետ կգործեն ծառայության թեժ գծի 88-19 և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։

Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։

Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ը:

Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝

  • պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին.
  • զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով.
  • դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։

«Քո Արգելանքը» խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին։

Հարկադիր կատարման ծառայությունից որդորում են՝ «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել բացառապես հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝

  • կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման.
  • կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման.
  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու.
  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման.
  • աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը վերանայելու, բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու.
  • հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։

Ծառայության թեժ գծին և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով։

  • Կիսվել: