երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Վեոլիա»-ի ներկայացուցիչի հետ քննարկել է մի շարք հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Վեոլիա»-ի ներկայացուցիչի հետ քննարկել է մի շարք հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարի հետ քննարկել է ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման արդյունավետ լուծումներ գտնելու և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։
 
Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

  • Կիսվել: