երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Փետրվարի մեկից կասեցվել է «Մարս Ավիա»-ի Շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե

Փետրվարի մեկից կասեցվել է «Մարս Ավիա»-ի Շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Մարս Ավիա ավիաընկերությունում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ:

Այս առնչությամբ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ:

Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար: Տեղեկացնում ենք նաև, որ Մարս Ավիա ավիաընկերության օդանավերը շահագործվում են Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Չադում»:

  • Կիսվել: