ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետք է կարողանանք նաև կիրառական դարձնել գիտելիքը. ԿԳՄՍ փոխնախարար

Պետք է կարողանանք նաև կիրառական դարձնել գիտելիքը. ԿԳՄՍ փոխնախարար

2021 թվականին ԿԳՄՍ նախարարության բյուջեով տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 88 դպրոց: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել, սրա մեջ նկատի չունեմ լաբորատոր և համակարգչային հագեցվածության աշխատանքները: Միայն համակարգչային հագեցվածության տեսանկյունից 2020 թվականի ընթացքում 305 հանրակրթական հաստատությունների, այդ թվում՝ հեռավար դասընթացներ ապահովելու նպատակով տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ»,- ասաց Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանենք արել դեպի «գիտելիք, արժեք, հմտություն, դիրքորոշում» համակարգը՝ դրանով սահմանելով մեր պահանջը դպրոցից, որ երեխային բավարար չէ միայն գիտելիք տալ, մենք պետք է կարողանանք նաև կիրառական դարձնել այդ գիտելիքը և մենք կարևոր պատասխանատվություն ենք կրում նաև արժեքների և դիրքորոշումների դաստիարակության համար»,- նշեց Անդրեասյանը:

  • Կիսվել: