կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Պայթյունից ոչնչացել է հացահատիկի գլխավոր պահեստը. Լիբանանում հացահատիկի պաշարը մեկ ամսից էլ պակաս կբավականացնի

Պայթյունից ոչնչացել է հացահատիկի գլխավոր պահեստը. Լիբանանում հացահատիկի պաշարը մեկ ամսից էլ պակաս կբավականացնի

Լիբանանի մայրաղաքա Բեյրութում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող հացահատիկի գլխավոր պահեստը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Երկրի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ պայթյունի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ, սակայն մատակարարող նավերն այժմ ճանապարհին են:

Լիբանանի երկրորդ խոշորագույն քաղաքի` Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերի խոսքով՝ Բեյրութի պահեստը 120 000 տոննա հացահատիկի տարողություն ուներ:

  • Կիսվել: