ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ. Մանուկյանի կինը դիմում է ՄԻՊ-ին եւ ԱՆ-ին

Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ. Մանուկյանի կինը դիմում է ՄԻՊ-ին եւ ԱՆ-ին

Ազատամարտիկ Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման ձեւով պատիժը կրելու հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

Նա իր հայտարարությամբ դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ արդարադատության նախարարին։

«Պավել Մանուկյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման ձեւով պատիժը կրելու հետ, սակայն սույն թվականի մայիսի 28-ից նրան պահում են «Նուբարաշեն» կալանավայրում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն արդեն մի քանի օր է պաշտոնապես տեղեկացված է Պավել Մանուկյանի առողջական խնդիրների մասին, սակայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկում Պավել Մանուկյանին բժշկական օգնություն տրամադրելու համար:

Պավել Մանուկյանին համապատասխան բժշկական հիմնարկում օգնություն չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման: Հրապարակավ դիմում եմ մարդու իրավուքների պաշտպանին եւ պետական լիազոր մարմինների պաշտոնյաներին պահանջով` Պավել Մանուկյանին հիվանդանոցային պայմաններում անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու՝ միջոցներ ձեռնարկելու համար:

Իմ եւ Պավել Մանուկյանի կողմից բարձրաձայնված պահանջի լուծումն անտեսելը հնարավոր է հանգեցնի անդառնալի հետեւանքի` խոշտանգման հիմքով իշխանության կողմից անգործության դրսեւորմամբ մարդուն կյանքից զրկելու դիտավորությանը»,- նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: