Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ-ի երաշխավորությունը
ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։ Այս մասին ասված է ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի տարածած հայտարարությունում։
Նշվում է նաև, որ պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը։


