ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պատկերացնում ե՞ք՝ Մակրոնը պահանջի Հռոմի պապի հրաժարականը․ Վարդևանյան

Պատկերացնում ե՞ք՝ Մակրոնը պահանջի Հռոմի պապի հրաժարականը․ Վարդևանյան

Որքանով ես հասկացել եմ հաղորդագրություններից, խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է։ Այս մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքին։

«Միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան չի գալիս բերման ենթարկելու որեւէ անձի։ Մենք այսօր տեսանք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահների, որոնք պետք է ինտենսիվ հարկադրանքի միջոց գործադրեն կրկին ենթադրյալ միջին ծանրության հանցանքի հետ կապված։

Իսկ այդ ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Խոսքի ազատությունը լինում է  ցնցող, սուր խոսք,  բայց Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարական ճանապարհը, ապա խոսքի արժեքն ամենակարևոր արժեքն է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա եթե խոսքի ազատությունն իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին»,-ասաց նա։

Ըստ նրա, այս իրավական գործողություններն աբսուրդ են․ «Սա իսկապես աբսուրդ է, որ մենք կարող ենք պատկերացնել, աբսուրդ է, որ մենք ունենք պարտականություն Մայր Աթոռին, Սրբազան հորը, Վեհափառ հայրապետին պաշտպանելու։ Սա իրավական որևէ տրամաբանություն չունի»։

Վարդևանյանը նշեց, որ միջին ծանրության հանցանքի պարագայում հնարավոր է լինի տուգանք, հնարավոր է լինի այլ պատիժ։

Նա տեղի ունեցողը համեմատեց նրա հետ, որ օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պհանջի Հռոմի պապի հրաժարականը։

«Տեսեք, հարկադրանքի միջոցը առհասարակ կամ քրեական հետապնդման հարուցումը բոլորս գիտենք, որ տաք հետքերով է լինում։ Աայսինքն հիմա ենթադրենք, եթե ես օրինակ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտեմ, ինձ հենց այդ պահին պետք է հարկադրանքի միջոց կիրառեն։ Բայց եթե հինգ ամիս հետո որոշում են իմ նկատմամբ այսպես ասած քրեադատավարական մեխանիզմներ կիրառել, դուք ի՞նչ արձագանք կտաք։ Չեք ասի՞՝ ուրեմն, այստեղ մի բան էն չի, ժողովրդի լեզվով ասած, իսկ այն, որ այստեղ շատ բան այն չի, դա կարծում եմ բոլորին է ակնհայտ, անկախ նրանից, թե ինչ հոդված է։ Ես ուղղակի իսկապես մեծ հույս ունեմ և հավատս երբեք չեմ կորցնելու, որ մեր հասարակության համար գոյություն ունեն սրբազան արժեքներ, և դրանցից մեկը մեր հավատքն է, մեր Մայր աթոռն է»,–ասաց նա։

  • Կիսվել: