երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Պատգամավորը հանդիպել է M6 միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների հետ

Պատգամավորը հանդիպել է M6 միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների հետ

Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիները փակել էին M6 միջպետական ճանապարհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ հանդիպել և ծանոթացել է քաղաքացիների պահանջներին:

«Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսելուց հետո Էնգելս թաղամասում հանդիպեցի քաղաքացիներին։ Ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ, ջրցան մեքենաների ինտենսիվ աշխատանքի մասով կտրվի համապատասխան հանձնարարական»,- գրել է Մկրտչյանը:

Պատգամավորը նշել է, որ այժմ միջպետական ճանապարհը բաց է։

«Սիրելի ընկերներ, ժողովուրդ ջան, նախարարի հետ միասին կանենք հնարավորը խնդիրը սեղմ ժամկետում հիմնովին լուծելու համար»,-գրել է նա:

 

  • Կիսվել: