երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատգամավոր Կարեն Սարուխանյանի ջանքերով գյումրեցի տարեց կինը երկրորդ կյանք ստացավ

Պատգամավոր Կարեն Սարուխանյանի ջանքերով գյումրեցի տարեց կինը երկրորդ կյանք ստացավ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առողջապահությունը անկախացումից ի վեր դարձել է թանկ հաճույք ոչ միայն սոցիալապես անապահով, այլև միջին խավի քաղաքացիների համար։

Նույնիսկ միջին եկամուտ ունեցող քաղաքացին անմիջապես կարող է համալրել անապահովների շարքերը, եթե, Աստված մի արասցե, որևէ առողջական խնդրով ստիպված է ստանալ տևական բուժում։ Իսկ այ անապահով խավի մարդիկ ուղղակի ստիպված են ապավինել Աստծուն կամ բախտի քմահաճույքին, կամ էլ, եթե բախտը ժպտա, որևէ բարեգութ մարդու։

Գյումրեցի տարեց Գոհար Գասպարյանին, ով իր քրոջն է խնամում «Գյումրի» բկ-ում, այս անգամ բախտը «ժպտաց», նրան օգնության ձեռք մեկնեք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Բանն այն է, որ տիկին Գոհարի անեմիայով տառապող քրոջը շտապ արյուն էր հարկավոր փոխներարկել, իսկ տարեց կանայք ի վիճակի չէին վճարել դրա դիմաց, և հատնի չէ թե ինչ կլիներ հիվանդի վիճակը, եթե պատահմամբ հիվանդանոց այցելած մեր թղթակիցը չնկատեր անկյունում հեծկլտացող տիկին Գոհարին, չհետաքրքրվեր նրա խնդիրներով և, իմանալով եղելությունը, չահազանգեր պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Ի պատիվ վերջինիս՝ նա անհապաղ պատրաստակամություն հայտնեց օգնել տարեց կանանց, կապ հաստատեց «Գյումրու» բկ-ի տնօրենի հետ և պացիենտին ցուցաբերեցին անհրաժեշտ բուժօգնությունը։

Բայց սա երջանիկ պատահականությամբ եզակի բարեհաջող ավարտ ունեցող դեպքերից է, իսկ քանի քանի հիվանդներ են բախվում այսպիսք խնդիրների հետ և ինչ ճակատագրի են արժանանում, եթե պատահաբար նրանց կողքին չի հայտնվում մի սրտացավ լրագրող, կամ պատրաստակամ պատգամավոր։

  • Կիսվել: