երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Պատգամավոր Հովհաննիսյանը ուշագրավ միջադեպ է պատմել իր ծանոթ ոստիկանի, քրեական հեղինակություններից մեկի որդու և Միքայել Մինասյանի մասին

Պատգամավոր Հովհաննիսյանը ուշագրավ միջադեպ է պատմել իր ծանոթ ոստիկանի, քրեական հեղինակություններից մեկի որդու և Միքայել Մինասյանի մասին

Ազգային Ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ուշագրավ միջադեպ է պատմել իր ծանոթ ոստիկանի, քրեական հեղինակություններից մեկի որդու և Միքայել Մինասյանի մասին:

Պատգամավորը իր ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես մանրամասնել է. «Ուրեմն այսօրվա ազնիվ տղու (Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան, խմբ. ) խոհանոցային եթերը նայեցի ու տարիներ առաջվա մի դեպք հիշեցի, որը երբեք հրապարակային չեմ գրել, դատողություններն էլ կթողնեմ Ձեզ։

Մի ընկեր ունեմ, շարքային ոստիկան է, ամբողջ օրը փողոցներում ծառայում է իր հայրենիքին։ Մի անգամ օպերայի տարածքում ծառայություն է իրականացնելիս լինում ու տեսնում է իր ծանոթներից մեկը (հատուկ անունը չեմ գրում, նորից ոչ պակաս հայտնի անձնավորության, քրեական հեղինակության տղա է) շրջելիս է լինում էս մեր "ազնիվ ու ազգին անմնացորդ նվիրված" տղու հետ (Վատիկանի դեսպանատան անտիկվար իր սեղանը վկա) ու մոտենում է, որ բարևի։ Էս կողքի տղեն ձեռքով հասկացնում է՝ թե մի մոտեցի։ Ոստիկանը չի հասկանում ժեստը, մոտենում է ձեռքով բարևում է։

Էս մեր ազնիվ տղեն դժկամությամբ ձեռքը սեղմելուց հետո, ասում է. «Դու ինձ չես ճանաչում»: Մեր ոստիկանը՝ թե չէ։ Ասում է՝ լաաավ։ Մինչև ոստիկանը հասնում է ծառայության մյուս վայրը՝ ամբողջ վարչությունից իրեն են փնտրում՝ թե էդ ինչ ես արել։ Բա ինչ եմ արել։ Ո՞նց, Միշիկին չես ճանաչել։ Պետք ա համակարգից դուրս գաս։ Մի խոսքով, համակարգի բարի մարդիկ խղճմտություն են ունենում ու տեղափոխում աչքից հեռու մի հանգիստ գործի։ Ահա այսպիսի ազնիվ ու հայրենասեր մի խոհարար»:

  • Կիսվել: