ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք. երեկ զոհված Ռուդիկ Ղուկասյանի նամակը պատերազմից անմիջապես հետո

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք. երեկ զոհված Ռուդիկ Ղուկասյանի նամակը պատերազմից անմիջապես հետո

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք. 44-օրյա պատերազմի ավարտից հետ գրել էր երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Ռուդիկ Ղուկասյանը։ Հայրենիքի պաշտպանի գրառման մեջ ասվում է․
 

«Պատերազմը չի ավարտվել ...

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:

Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշեք՝ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:

Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»։

  • Կիսվել: