ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Փաստ»․ Այս տարի որոնք են ամենապահանջված բուհական մասնագիտությունները

«Փաստ»․ Այս տարի որոնք են ամենապահանջված բուհական մասնագիտությունները

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» ներկայացնում է, թե երեկվա դրությամբ որ մասնագիտությունների համար են դիմորդներն ամենաշատը դիմել առաջին հայտով:

ԵՊՀ-ում ամենաշատ հայտերը գրանցվել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Իրավագիտություն» մասնագիտությունների համար՝ համապատասխանաբար 216 տեղի համար՝ 451 և 140 տեղի համար՝ 502 հայտ: Պոլիտեխնիկական համալսարանում ամենաշատ հայտերը ներկայացվել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (56 տեղի համար 152) և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (67 տեղի համար 174) մասնագիտությունների դեպքում: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Դիզայն» մասնագիտության համար 322 տեղի համար առաջին հայտով առկա էր 192, իսկ «Ճարտարապետություն» մասնագիտության համար՝ 162 տեղի համար 177 հայտ: Տնտեսագիտական համալսարանում ամենաշատ հայտերը ներկայացվել են «Ֆինանսներ» (200 տեղի համար 360 հայտ) և «Կառավարում» (200 տեղի համար 342 հայտ) մասնագիտությունների գծով:

Մանկավարժական համալսարանում ամենաշատը դիմել են հետևյալ մասնագիտությունների համար՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»՝ 62 տեղի համար 105, և «Հոգեբանություն»՝ 122 տեղի համար 147: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «առաջին տողով» ամենաշատ հայտերը ներկայացվել են «Դերասանական արվեստ» մասնագիտության դեպքում՝ 58 տեղի համար 113 հայտ, կոնսերվատորիայում՝ «Վոկալ արվեստ» (57 տեղի համար 117) և «Գործիքային կատարողականություն» (154 տեղի համար 114 հայտ) մասնագիտությունների գծով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: