կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրինագիծը չընդունվեց

Պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրինագիծը չընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց ռազմական գործողությունների ընթացքում նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով փոխհատուցում նախատեսող օրենքի նախագիծը:

 «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նշենք, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

Հարցի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

Նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց 38 կողմ, 49 դեմ և 8 ձեռնպահ ձայներով:

  • Կիսվել: