ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Փաշինյանը ծաղիկներ է դնում Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանին. ուղիղ

Փաշինյանը ծաղիկներ է դնում Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանին. ուղիղ

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 1-ին, այցելում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկներ խոնարհելու:

Տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, նրանք նույնիսկ շուն են բերել տարածքը ստուգելու համար: Ոստիկանները նաեւ մետաղորսիչ սարքեր են կիրառում:

Ոստիկանության աշխատողները լրագրողներին ասում են, որ իրավունք չունեն նկարահանել, նույնիսկ դուրս են հանել այգու տարածքից:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

  • Կիսվել: