չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Փաշինյանը շարունակում է հարձակումները Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ․ հայտարարություն

Փաշինյանը շարունակում է հարձակումները Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ․ հայտարարություն

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի թշնամական գործելակերպը և կոչ է անում ՌԴ-ում գործող բոլոր հայկական կազմակերպություններին չմնալ անտարբեր․

«ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը խստիվ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա ապազգային ռեժիմի հենարան ոստիկանության ապօրինի և անմարդկային գործողությունները՝ ընդդեմ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։

Բանականության և բարոյականության բոլոր սահմանները հատած, հայ ազգի և ազգայինի հանդեպ անսահման ատելությամբ տառապող Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ՝ թիրախավորելով ազգային ինստիտուտներն ու արժեքները։

Հայկական մշակույթի համար օտար և անհարիր բառապաշարով փորձ է արվում արժեզրկել հայկականի հետ կապված ամեն ինչ՝ տրորելով բոլոր կարմիր գծերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: