Փաշինյանը Ջոն Մարշալին եւ Վահագն Հայրապետյանին համոզել է փողոցում նվագել
Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, թե ինչպես են Ջոն Մարշալն ու Վահագն Հայրապետյանը փողոցում նվագում:
Փաշինյանը գրել է.
«Ջոն Մարշալին եւ Վահագն Հայրապետյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում: Երեւան ջազ-ֆեստ:)»:
Նա նաև համապատասխան տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր՝ նոյեմբերի 1–ին, ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը: