հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանը դատի է տալու Սամվել Կարապետյանին՝ սպառնալով հալուցինագեն սունկ ուտեցնել

Փաշինյանը դատի է տալու Սամվել Կարապետյանին՝ սպառնալով հալուցինագեն սունկ ուտեցնել

Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»,- նշել է նա։

«Հազար ասեցինք՝ սա Նիժնի Տապռի գեղը չի։ Չեք հասկանում՝ կհասկացնենք»,- տեսանյութին կից գրել է նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։

  • Կիսվել: