երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ (տեսանյութ)

Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

Փաշինյանը հանդիպել է սահմանապահների հետ, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներից։

«Այսինքն՝ զրոյից պետք է ուղեկալ սարքե՞նք», - հետաքրքրվեց վարչապետը, ինչին դրական պատասխան ստանալուց հետո հարցրեց, թե քանի ուղեկալ պետք է կառուցվի։

Ի պատասխան Փաշինյանին հայտնեցին, որ նախնական երեք հատ պետք է, քանի որ կտրտված է տեղամասը՝ Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար։

  • Կիսվել: