կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փաշինյանն աշակերտների հետ քննարկել է ճանապարհաշինության և առողջապահության ոլորտի խնդիրները

Փաշինյանն աշակերտների հետ քննարկել է ճանապարհաշինության և առողջապահության ոլորտի խնդիրները

Վարչապետը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:

Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերել են Կառավարության գործունեությանը, տարբեր ոլորտներում ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների կառուցման, տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին մանրամասն պատասխանելու և ջերմ ընդունելության համար:

  • Կիսվել: