Փաշինյանն Արա Խզմալյանին ազատել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Խզմալյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արայիկ Խզմալյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընտրեց Արա Խզմալյանին Մատենադարանի տնօրեն։