հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պարզվել է Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութից հափշտակություն կատարած անի ինքնությունը. ՔԿ

Պարզվել է Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութից հափշտակություն կատարած անի ինքնությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը:

Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: