Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար ՀՀ-ում իր մեծությամբ առաջին ինժեներական լաբորատորիան կբացվի
ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի դպրոցում շուտով լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր-Մարտիրոսյանի (Raf Derma) աջակցությամբ կհիմնվի ինժիներական ժամանակակից լաբորատորիա՝ DeepEngineering AEF:
Այս մասի «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ծրագրին աջակցում են նաև «Հայ կրթական հիմնարկություն»-ը և «Հայ օգնության ֆոնդ»-ը: Ծրագրի շրջանակում Թաիրովի միջնակարգ դպրոցում կպատրաստվի հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով։
Գրառման մեջ նաև ասված է.
«Լաբորատորիան իր մեծությամբ առաջինն է լինելու հանրապետությունում և գործելու է Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար: Դասընթացավարները լինելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները։ Լաբորատորիայում գործելու է անվճար կրթական ծրագիր ինչպես բարձր դասարանցիների, այնպես էլ՝ պատերազմի մասնակից տղաների համար:
Ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն»: