Փամբուխչյանը մասնակցել է ՔՈՓ թիմի եզրափակիչ ուսումնավարժանքին (լուսանկարներ)
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում մասնակցել է հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի եզրափակիչ ուսումնավարժանքին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2022 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում»,-նշել է նա: