ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ինն է, որը պետք է պայթեցներ Հյուսիս-հարավի որոշ թունելներ». Արթուր Դանիելյան

«Պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ինն է, որը պետք է պայթեցներ Հյուսիս-հարավի որոշ թունելներ». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայթած պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ին
պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն էր: «Ապառաժ»-ը միակ
ընկերությունն է, որը կարող էր իրականացնել իրագործման փուլ մտած
Հյուսիս-հարավի Սյունյաց հատվածը: Հայաստանն Իրանին կապող այդ
ճանապարհը բազմաթիվ թունելներից է բաղկացած, թունելներ, որ պիտի
պայթեցվեին «Ապառաժի» կողմից: Այլ ընկերություն Հայաստանում
պարզապես չկա: Ավելին ասեմ՝ Վրաստանում էլ չկա, Իրանում էլ:
Տարօրինակ զուգադիպությամբ պայթյունը տեղի ունեցավ, երբ պարզ
դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջուկային գործարքի տեքստը
Եվրոպայի հետ»:

  • Կիսվել: