երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (ք․ Երևան, Նուբարաշեն):

Մասնավորապես՝

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները, ներսի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, գործիքները և պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

 

- արտադրական շինության հատակը և պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և հեշտորեն ախտահանվող նյութերով, չի բացառվել առաստաղի վրա  կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

-  սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են համազգեստի համար կախիչները, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու սարքավորումները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: