ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Oտարվել է 100 մանկապարտեզ, դրանց բակային տարածքներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ. Գալջյան

Oտարվել է 100 մանկապարտեզ, դրանց բակային տարածքներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ. Գալջյան

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու Քննող հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իր ֆեյսբուքյան էջում ներկլայացրել է, թե նիստի ընթացքում ինչ է արձանագրվել:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե նախկինում հայտարարվել էր շուրջ 40 օտարված մանկապարտեզի մասին, ապա հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում դրանց թիվը հասել է շուրջ 100-ի։

Օտարված մանկապարտեզների բազմաթիվ բակային հատվածներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ:

Նոր-Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տարածքները կասկածելի ցածր արժեքներով վարձակալության են տրվել, ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին մասնավորապես 2006-2007 թվականներին:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գործող մարզադպրոցին պատկանող թենիսի 2 կորտերը՝ հյուրանոցային մեծ համալիր շոգեբաղնիք և մեծ բակային տարածքը, որոնք գտնվել են Հրազդանի կիրճում, (այժմ «Օրանժ» ակումբ) օտարվել է 2004 թվականին ընդամենը 20-25.000 ԱՄՆ դոլարով:

Ուսումնասիրությունները շարունակվում են...»:

  • Կիսվել: