ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության տեսանյութը՝ հարսի կողմից սկեսուրին խեղդամահ անելու դեպքից

Ոստիկանության տեսանյութը՝ հարսի կողմից սկեսուրին խեղդամահ անելու դեպքից

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:  Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում նա խեղդամահ է արել սկեսուրին:

31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել

  • Կիսվել: