Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորները (Ուղիղ)
Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը։ Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը.
««Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել՝ առանց որեւէ գրավոր հիմնավորման։
Հ.Գ. Քիչ առաջ ժամանեցին սեւ բերետավորները»։
Նշենք, որ Կիրանցում լարված իրավիճակ է, նախօրեին այնտեղ էին ժամանել սահմանապահները, որոնք պետք է տեղակայվեին նոր գծված սահմանի երկայնքով: