երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ոստիկանության զորքերի ծառայողներն ուսումնական պարապմունք են անցկացրել

Ոստիկանության զորքերի ծառայողներն ուսումնական պարապմունք են անցկացրել

Փետրվարի 4-ին ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցներ կիրառող ծառայողները գործնական պարապմունք են անցկացրել «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնում։ Գործնական պարապմունքին ներկա է եղել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Պարապմունքի ընթացքում ոստիկանության զորքերի ծառայողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հատուկ միջոցների կիրառման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը։ Ուսումնական պարապմունքը ղեկավարվել է ոստիկանության զորքերի մարտական պատրաստության բաժնի կողմից։ Ավարտին ամփոփվել են արդյունքները։ Հայկ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով ծառայողներին, ընդգծել է, որ պետք է վեր հանված բացթողումները շտկվեն հնարավորինս արագ ու արդյունավետ։ 

  • Կիսվել: