շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները վճարային տերմինալից գողություն են կանխել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները վճարային տերմինալից գողություն են կանխել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում «Իզիփեյ» ընկերության հերթապահից ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին հաղորդում է ստացվել, որ Էրեբունու փողոցի վճարային տերմինալի ձայնազդանշանային համակարգը միացել է և հնարավոր է գողություն են անում:

Հաղորդումն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի այն ծառայողներին, որոնք նշված հատվածում իրականացնում էին գիշերային ծառայություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 38-ամյա տղամարդը գողության փորձ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։

«Ոստիկանությունում պարզվեց, որ ժամը 5.35-ի սահմաններում բերման ենթարկվածը լինգով փորձել է գողություն անել վճարային տերմինալից։ Վնասել էր տերմինալը, սակայն գործն ավարտին չէր հասցրել. բռնվել էր, իսկ լինգը փախուստի պահին նետել էր։
Պարզվել է նաև, որ 38-ամյա տղամարդը 2019 թվականի մայիսի 8-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:

Տղամարդը կալանավորվել է։

Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: