Ոստիկանները խոչընդոտում են «Բոլորին դեմ եմ»-ի «մուկ տշելու» ակցիան
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն այսօր կառավարության շենքի դիմաց «մուկ տշելու» ակցիա էր իրականացնում։
Կուսակցության ներկայացուցիչներն իրենց հետ խաղալիք մկներ և ֆուտբոլի փոքրիկ դարպաս էին բերել ակցիան իրականացնելու համար։ Նրանք տշում էին մուկը՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես են մուկ տշելով զբաղված թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական մյուս ուժերը։

Ոստիկանները սկսեցին խոչընդոտել «Բոլորին դեմ եմ»-ի ակցիան։ Նրանք հայտարարեցին, թե ակցիայի մասին իրազեկում չի եղել, ինչին ի պատասխան կուսակցության անդամներն ասացին, որ ակցիան քարոզարշավի շրջանակներում է իրականացվում։




