երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ոստիկանները հայտնաբերել են եկեղեցու պատին ներկով գրառումներ արած 16-ամյա պատանուն

Ոստիկանները հայտնաբերել են եկեղեցու պատին ներկով գրառումներ արած 16-ամյա պատանուն

Հունվարի 30-ին` ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում ստացվեց, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով  5-6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։

 

Բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ։ Նա հրավիրվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Անչափահասը հանձնվել է ծնողին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: