կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոստիկանի սպանությունից հետո ոստիկանության ծառայողներին հանձնարարականներ են տրվել

Ոստիկանի սպանությունից հետո ոստիկանության ծառայողներին հանձնարարականներ են տրվել

Քաղաքացու կողմից ոստիկանի սպանությունից հետո ոստիկանության ծառայողներին տրվել է լուրջ հանձնարարություն մեծ ուշադրություն ցուցաբերել մարտական պատրաստվածությանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Պաշտոնյան նկատեց, որ կան ոստիկաններ, որոնք շատ դեպքերում չեն ցանկանում ընկնել քաշքշուկի մեջ։ Միաժամանակ, ընդգծեց, որ ոստիկանները պետք է լինեն գրագետ, կիրթ ու կարողանան ճիշտ արձագանքեն իրավիճակին։

«Լուծումը տեսնում ենք ինտելեկտուալ, գրագետ ոստիկանությունունենալու մեջ», ասաց Արման Սարգսյանը։ Հարցին, թե ի՞նչ է փոխվել համակարգում նախկկն ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո, Սարգսյանը պատասխանեց. «Փոխվել է ու դեռ փոխվելու է շատ բան։ Համակարգը զարգանալու է»։

  • Կիսվել: