Օշականի դաշտամիջյան հատվածում այրել են անվադողեր. կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից
Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։
Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։
Կայքը հայտնում է նաև, որ ամբողջ տարածքը շինարարական ու կենցաղային աղբով է լցված և պատասխանատուները պետք է հնարավորինս շուտ հայտնաբերեն մեղավորներին, ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն, որպեսզի հեռացնեն աղբը։


