շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք. Փաշինյան

Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` այսօր քաղաքացիական մեծ օբյեկտներ կան, որոնցում ևս հակահրդեհային կանոնները չեն պահպանվում։

Պետք է խիստ վերահսկողություն լինի հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ նաև քաղաքացիական օբյեկտներում։ Կառավարության նիստում այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դիմեց տեսչական մարմիններին` հանձնարարելով այս հարցում խիստ լինել։

«Քաղաքացիական մեծ օբյեկտներ ունենք, որոնք էդ պատճառներով չենք փակում, որ չստացվի` մի քանի հարյուր մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում ենք։ Բայց ես հանձնարարում եմ` կոմպրոմիս պետք է չլինի. որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք»,– հանձնարարեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց` կա՛մ ներդրողը պետք է համապատասխան ներդրումներ անի և հակահրդեհային կանոնները պահպանի, կա՛մ այդտեղ առևտուր անողները թող գնան և այլ տեղում աշխատեն, որտեղ կանոնները պատշաճ պահպանված են։

Նա հանձնարարեց գործի անցնել հենց այսօրվանից։ Որքան էլ որոշումը դժվար լինի, նման օբյեկտները պետք է ուղղակի փակվեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 

Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։

  • Կիսվել: