ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։ Այս մասին հայտում է ԱԻՆ փոխնախարար Հայկ Կոստանյանը
 
Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:
 
Հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Մարգարյան 1964թ., Անահիտ Մխիթարյան 1967թ., Ջեմմա Նազարյան 1960թ., Խալաթյան Անահիտ, Քոչարյան Վարդան 1960թ. և անձը չպարզված կնոջ դի մոտ 50 տ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

  • Կիսվել: