շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Օրենքով գողերի» պես էլ խելոք մարդիկ աշխարհի տակ չկան. Վարդան Ղուկասյան

«Օրենքով գողերի» պես էլ խելոք մարդիկ աշխարհի տակ չկան. Վարդան Ղուկասյան

«Երեկ պատահական լսել եմ, որ ասում են՝ իմ աշխատած 13 տարիներին Գյումրին եղել է ամենակրիմինալ քաղաքը ՀՀ-ում։ Այն ժամանակվա լրատվությունն էլ էր դա ներկայացնում, բայց ոստիկանությունը, որ ստատիստիկա էր տալիս, ՀՀ-ի ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր, բացեք նայեք»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ իր օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել. «Էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել, բայց, ցավոք սրտի, էն ժամանակվա որոշ մարդկանց ձեռ չէր տալիս, որ քաղաքը բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնար այդպիսի մարդու հետևից, որովհետև վախ են ապրում մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է։ Հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մորթեն և ինչ-որ կա, իրենց տակն է»։

Հարցին, հնարավոր է, որ պաշտոնյան աշխատի առանց խոչընդոտների առանց կրիմինալ հետ համագործակցելու, Վարդան Ղուկասյանն ասաց, որ Հայաստանում կրիմինալ չկա, «օրենքով գողերի« պես էլ խելոք մարդիկ աշխարհի տակ չկան․«Ամենախելոքը «օրենքով գողեր»-ն են»։

Դիտարկմանը՝ իրենց հետ համագործակցե՞լ է, նա պատասխանեց. «Ես իրանց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես վերջին 10 կամ 15 տարիներին որևէ մեկին չեմ էլ տեսել»:

Հարցին՝ աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ առնչություն ունեցե՞լ է նրանց հետ, Վարդան Ղուկասյանն ասաց. «Երբևէ չեմ ունեցել, բայց որը որ ճիշտ ապրելակերպ ունի, ոչ թե մարդկանց գլխին սարքել, օջախները քանդել, ով որ իսկական մարդ է, խեղճին, քյասիբին տեր է, տիրություն է անում, էդպիսի մարդկանց դուք չե՞ք հարգում: Բոլորս էլ հարգում ենք տարբեր ոլորտների մեջ, բայց ոչ թե էս օրենքով վերցնենք, նմանատիպ մարդկանց ուղարկեն գաղութ, էդպես բանտերը կլցվեն»,- ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկելու է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագիծը։

  • Կիսվել: