հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Խաչիկ Խաչատրյանը, Սերգեյ Նազարեթյանը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են: 

  • Կիսվել: