շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին․ ԱՆ

«Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին․ ԱՆ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Եթե ունեցել եք COVID-19, միևնույն է, պատվաստվե՛ք։

«Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։

Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է», - նշել են նախարարությունից:

  • Կիսվել: