հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով

Օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով, այս մասին հայտնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-ի և 14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Օգոստոսի 13-ին, 14-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ավելին՝ այստեղ:

  • Կիսվել: