երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օձերի 20 ահազանգ է ստացվել. Հայտնբերվել է 3 լորտու, 2 սահնօձ, 2 իժ, 3 գյուրզա

Օձերի 20 ահազանգ է ստացվել. Հայտնբերվել է 3 լորտու, 2 սահնօձ, 2 իժ, 3 գյուրզա

Օգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Արտաշատ, Վեդի, Գորիս քաղաքներում, Հովք, Մաստարա, Ախուրյան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ, 3 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: