Օդի ջերմաստիճանը կգերազանցի +20 աստիճանը. Սուրենյան
Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանը:
Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։