ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Երևան քաղաքում hուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում hուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 01-02-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

  • Կիսվել: